ՏԵՂԵԿԱՏՈՒ «ՍՓՅՈՒՌ-ՄԵՍԵՆՋԵՐ»


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  • Տեղեկատու «Սփյուռ-մեսենջերը» հնարավորություն է տալիս էլեկտրոնային կապի (էլ. փոստի) միջոցով անվճար ստանալ տեղեկություններ Հայաստանում և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) գործող կազմակերպությունների, պետական կառույցների, նրանց կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասին:
  • «Սփյուռ-մեսենջերի» միջոցով ստացվող տեղեկություններն իրենից ներկայացնում են կազմակերպությունների ցանկ հետևյալ տվյալներով.
    • կազմակերպության անվանում (հղումով դեպի կազմակերպության էջը Spyur.am-ում)
    • մեկ հեռախոսահամար (կազմակերպության առաջին հեռախոսահամարը)
  • Ցանկում կազմակերպությունների հերթականությունը.
    • ցանկի վերին հատվածում թավ տառատեսակով ներկայացվում են «Սփյուռի» «Արտոնյալ բաժանորդները» ըստ «Սփյուռ-վարկանիշի» (նվազման կարգով)
    • «Արտոնյալ բաժանորդներից» հետո ներկայացվում են «Անվճար բաժանորդները» ոչ թավ տառատեսակով

«ՍՓՅՈՒՌ-ՄԵՍԵՆՋԵՐԻ» ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ «ՍՓՅՈՒՌ»
1-ին տարբերակ.
  • զանգահարել «Սփյուռ» հեռախոսային տեղեկատու (113, +374-11-331331)
  • նշել, թե ինչպիսի կազմակերպությունների տվյալներ են անհրաժեշտ
  • հայտնել էլ. փոստի հասցեն

    2-րդ տարբերակ.
  • ուղարկել SMS «Սփյուռի» +374-95-156005 համարին
  • SMS-ի առաջին տողում նշել ստացողի էլ. փոստի հասցեն
  • SMS-ի երկրորդ տողից սկսած նշել, թե ինչպիսի կազմակերպությունների տվյալներ են անհրաժեշտ

    3-րդ տարբերակ.
  • ուղարկել էլ. նամակ «Սփյուռի» inform@spyur.am հասցեով
  • նամակի առաջին տողում նշել ստացողի էլ. փոստի հասցեն
  • նամակի երկրորդ տողից սկսած նշել, թե ինչպիսի կազմակերպությունների տվյալներ են անհրաժեշտ

    «ՍՓՅՈՒՌ-ՄԵՍԵՆՋԵՐԻ» ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ
    Ցանկացած եղանակով «Սփյուռ» դիմելիս հաճախորդը inform@spyur.am հասցեից 1-5 րոպեի ընթացքում «Սփյուռ-մեսենջերի» միջոցով կստանա էլ. նամակ հետևյալ բովանդակությամբ.

    Հարգելի հաճախորդ ([հաճախորդի տվյալը]),
    Շնորհակալություն «Սփյուռ» տեղեկատուից (113, 011-331-331) օգտվելու համար:
    Ներկայացնում ենք հարցված կազմակերպությունները:
    Տեղեկատվության մասնագետ՝ [մասնագետի համարը], [«Սփյուռ» դիմելու եղանակը]
    [Ցանկի վերնագիրը]
    [Կազմակերպությունների ցանկը]

    ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ «ՍՓՅՈՒՌ-ՄԵՍԵՆՋԵՐԻ» ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
    Տե՛ս Spyur.am վեբ-կայքի «Ավելացնել ընկերություն» բաժինը

    ՏԵՂԵԿԱՏՈՒ «ՍՓՅՈՒՌ-ՄԵՍԵՆՋԵՐԻ» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
    Տե՛ս Spyur.am վեբ-կայքի «Վիճակագրություն» բաժինը
  • Բեռնել հայերեն Unicode ստեղնաշարը և տառատեսակը